Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

 

Տավուշցի լինելն ինձ համար միշտ պատիվ է եղել,որովհետև ի վերուստ սահմանապահ ենք,ի վերուստ հերոս ենք։Հպարտացել եմ,որ իմ Տավուշն ունի Օնիկ Գասպարյան,Արշալույս Փայտյան արցախյան պատերազմի մասնակից հերոս գեներալներ։Հպարտացել եմ ապրիլյան կռվի օրերին Տավուշի սահմաններն անառիկ պահող տղերքով,հուլիսյան կռվի օրերին թշնամուն ջախջախած տղերքով։Տավուշն իմ կյանքն է,իմ սրտի բաբախն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին երեք տարում դուք կոտրեցիք ինձ ու իմ ազգին։Կոտրեցիք իմ տավուշցիներին։Եկաք ու ամեն բան փշրեցրիք.մեր ոգին,մեր ճախրանքը,մեր հպարտությունը…այն ինչ մեզ համար վեհ էր,դուք հավասարեցրիք գետնին և վրայով անցաք։Դուք թքած ունեցաք մեր զգացմունքի,մեր կարծիքի վրա։Դուք ձերն արեցիք և դեռ շարունակում եք անել։Վստահ եմ,որ շատերն են ուզում ձեր աչքերի մեջ նայել ու ասել հետևյալը.

 

Գնացեք շատ հեռու,թողեք մենք ապրենք։Գնացեք ու մի խառնվեք մեր կյանքին։Մենք ձեզ իրավունք չենք տվել Արցախ նվիրել ազերուն,մենք ձեզ իրավունք չենք տվել Սյունիքից հողեր նվիրել։Տավուշի ճակատագիրն էլ դեռ անորոշ է։Իրավունք չենք տվել Շուշին անվանել ոչ հայկական։Հասկացեք վերջապես,որ դուք մեզ պետք չեք,դուք հայ ազգին պետք չեք։Այսօր Թուրքիան ու Ադրբեջանն են պաշտոնապես ձեզ սատարում։Դուք դրանից պիտի վատ զգաք,ամաչեք ,բայց դուք երևի երջանիկ եք։Դուք մեծ քարտեզ նվիրեցիք ազերուն ,մեծ հայկական քարտեզ,որից տուժեցին 5000 և ավելի լույս տղաներ,էլ չեմ խոսում հաշմանդամ դարձած վիրավորների մասին,անհետ կորածների և գերիների մասին։Ի՞նչ եք տվել մեզ,որ ետ չեք ստացել։Մի՞թե կարելի է այսքան դաժան գտնվել,այսքան չսիրել հայրենիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ԶՈւ ԳՇ֊ի գեներալները ձեր հրաժարականն են պահանջել,իսկ դուք դրանից չարացել եք։Իսկ ինքներդ ձեզ ինչու՞ հարց չեք տալիս,ինչու՞ պատասխանները ձեզնից չեք ակնկալում։ԳՇ պետին աշխատանքից ազատելը ձեզ չի փրկելու,մեզ չի փրկելու այն ճահճից,որ ձեզ և մեզ գցեցիք։Երբ դուք եկաք իշխանության,ես գիտեի,որ կորցնելու ենք մեր հողերը։Ես զգում էի,որ դուք երկրի առաջնորդ չեք կարող լինել։Կյանքիս մեջ առաջին ու վերջին անգամ ձեզ դիմում եմ այսպես.պարոն Փաշինյան,դուք այնպես եք անում,որ գեներալներին միանան նաև բանակի հազարավոր սպաները ։Ձեր մտքով չի էլ անցնում,որ գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի համար սպաները նույնիսկ ոտքով կհասնեն Երևան։

 

Դադարեցրեք բոլոր տեսակի ճնշումները և հետ վերցրեք նախագահ Ա. Սարգսյանին ուղարկած միջնորդությունը։Օնիկ Գասպարյանը պիտի մնա և աշխատի ԳՇ պետ։

 

 

Աննա  Սահակյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով