Այս սորոսյան «իրավապաշտպանին» բացատրեք, որ ես երբեք Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար չեմ աշխատել.Արսեն Բաբայան

Այս սորոսյան «իրավապաշտպանին» բացատրեք, որ ես երբեք Հրայր Թովմասյանի մոտ աշխատակազմի ղեկավար չեմ աշխատել:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան  Արսեն  Բաբայանը:

«Ավելին, ես աշխատակազմի ղեկավար երբեք չեմ աշխատել: Հավանաբար սա ինձ շփոթում է իր ընկեր, այս դավաճան իշխանության մանկլավիկ, տխրահռչակ Վովայի հետ:
Այս գրպանային քաղ.հասարակության ներկայացուցչին բացատրեք նաև, որ դժվար է շնորհակալ լինել ապօրինի կալանքից պարտադրված ազատման համար:
Սրան պետք է նաև բացատրել, որ հիշատակած թերթի գրածն իր մասին լիարժեք հաստատեց ևս մեկ անգամ ինձ համարելով հանցանք կատարած: Նորից առանց դատավճռի այս «իրավապաշտպանը» հաբցագործություն կատարելուց է խոսում:
Ֆեյքերի իշխանության ձեռքով մեր պետության բյուջեն կեղծ դիտորդություններով մսխած այս բարոյազուրկին բացատրեք նաև, որ ես Կուսակցության խորհրդի անդամ եմ, հիմնադրամի գրասենյակի ղեկավար, որի գործառույթներում PR-շիկություն չկա:
Բա էլ ի՞նչ ես, եթե ոչ ստախոս… միայն այս գրառումդ առաջինից մինչև վերջին միտքը ստախոսություն է:
Ու այս անհայրենիքը իմ երկրի Սահմանադրությունը պիտի գրի՞»,-գրել  է  Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով