«Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը». Սուրեն Սարգսյան

 

Սուրեն Սարգսյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը

2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սկզբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու համար (կարծես Աֆրիկյան որևէ երկրի հետ օրակարգ կա): Երկրորդ հիմնավորումն այն էր, որ ակտիվ կաշխատեն Ադիս Աբեբայում տեղակայված Աֆրիկյան Միության հետ (կարելի է կարծել Աֆրիկյան միութան հետ օրակարգը ակտիվությունից պայթում էր):

Ինչ տեղի ունեցավ արդյունքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
  1. Դեսպանությունը չբացեցին (տեխնիկապես բացեցին՝ առանց դեսպան), այսինքն դրա անհրաժեշտությունն իրականում կամ չկար, կամ փոշմանեցին:
  2. Վատ մեսիջ տվեցին առ այն, որ ուզում ենք բացենք՝ հարաբերություններ զարգացնենք, բայց որոշումը կայացնելուց հետո փոշմանեցինք, կամ սխալ էինք հաշվարկել մեր օրակարգը:

Այսինքն իրանք իրանց հիմնավորեցին, որոշեցին, մեսիջները տվեցին, հետո իրանք իրանց որոշեցին, որ դա իրանց պետք չի, թեման փակեցին՝ գնաց: Երկու դեպքում էլ շատ անլուրջ ընկալվեցինք, թե Եթովպիայի, թե առանձին պետություների և թե Աֆրիկյան Միության կողմից:

Դրա համար պետք է հաշվարկել նոր քայլ անել՝ գոնե դրսի հետ աշխատելուց»:

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով