Առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ.Իշխան Սաղաթելյան

 

Ամսի 20-ին կլինի մեծ հանրահավաք,որից հետո կլինեն բողոքի անհնազանդության ակցիաներ Երևանում եւ Երեւանից դուրս: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քանի այս իշխանությունը կա, մենք ամեն առավոտ նոր իրողության առջեւ ենք կանգնելու: Այս երեք ամսվա մեջ բազմաթիվ անգամ դրա ապացույցը տեսել ենք: Հիմա էլ ասում եմ, առաջիկայում այս սրիկաների կառավարությունը նոր փաստաթղթեր է ստորագրելու թշնամի երկրի հետ»,- ասաց Սաղաթելյանը։

«Ես ենթադրում եմ, որ հիմա Դավիթ Բեկի հետ կապված կրկին լուրջ մտահոգություն ունենք, ոնց որ ժամանակին ասում էինք Շուռնուխի, Որոտանի մասին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը կոչ արեց հանրությանը դուրս գալ փողոց ու չարիքի կառավարությունը հեռացնել միասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով