Ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից. Գևորգ Դանիելյան

 

Ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից և արդեն հետագայում չի ունենա որևէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը:

Այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն: Դրանք շատ մոտ ապագայում պետք կգան՝ ապազգային նկրտումները ( և ոչ միայն) արմատախիլ անելու անչափ բարդ առաքելության տեսանկյունից:

Իսկ ի՞նչ է եղել՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ա) ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից և արդեն հետագայում չի ունենա որևէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին»

բ) միջազգային կառույցները պարտավորված կլինեն լռություն պահպանելու, ինչպես հենց այս փուլում են պահպանում և ոչինչ չեն նկատում՝ «так держать»

գ) լրատվության միջոցների «հայտնի» մասը ոչ միայն անհանգստացած չէ, այլև ցնծության մեջ է

դ) դե իսկ հանրությունը ոչ էլ փորձում է խորանալ, քանզի դա իր համոզմամբ՝ «իրեն չի վերաբերում» ….

Հ.Գ. Մի խոսքով՝ մի խանգարեք, թողեք աշխատեն …»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով