Ես ՄԵԶ չեմ ճանաչում, այս ի՞նչ ենք դարձել, ինչի՞ ենք վերածվել.Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ   Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախկին թասիբով, ինքնասեր ու պատվախնդիր Հայից ոչինչ չի մնացել, կոմֆորմիզմը պատել է բոլորին, կոլաբորացիոնիստները վխտում են ամենուր, պաշտոն ու հնարավորություն են փնտրում պետական դավաճանության միջանցքներում, ծնկի գալիս ու համբուրում մարդասպանի ձեռքը՝ պաշտոն ստանալու ակնկալիքով:
Կույր ատելությունը քայքայել է մեր Ազգը, դեգրադացրել մեր միտքը, գաղափարը, թուրքին ծառայելը դարձրել է առավել ընդունելի, քան Հայրենիքի ու պետության համար կռվելը:
Ո՞վ ենք մենք և ի՞նչ ենք ուզում մեր կյանքից, ճակատագրից, բախտից: Ողբ ու անեծք, պետության կորուստ, անվտանգության փլուզում ու նոր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Իսկ հետո ժանրի կանոններով. նորից սուգ, ողբ, գաղթ ու անեծք . . .»,-գրել  է  Ղազինյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով