«Վերածնունդ». Նոր կուսակցություն

Վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 13-ին նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատիվ ունենք այս խորհրդանշական օրը հանրայնացնել ստեղծվող կուսակցության անվանումը, որի Հռչակագրում հայտարարվում է՝

“Մենք ձևավորվում ենք որպես հայրենիքին ծառայության նվիրումի մեջ ազնիվ և արդար հայ մարդկանց կուսակցություն՝ ոչ հարուստների կամ աղքատների, տերերի կամ ծառաների, ոչ նախկինի կամ նորի, այլ ապագայի կուսակցություն, ուժեղ մարդկանց, հայրենատեր հայերի կուսակցություն, որ պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, վերականգնել ազգի պատիվը, լինել արժանի անմարդկային զրկանքներ հաղթահարած ժողովրդի հայրենատեր նվիրումին ու համայն հայության ազգային բոլոր կենսունակ ուժերի հետ կառուցել ազատ, անկախ, միացյալ և հզոր Հայաստան։

Այդ Մենքի մեջ յուրաքանչյուրս ինքն է որոշում իր մասնակցությունը և գտնում ազգային ինքնությունը, հայ կոչվելու պատիվը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր քաղաքական ուժի առաքելությունն է ապահովել Հայաստանի ազգային Վերածնունդը, որի
գաղափարական հիմքն է՝ «Հայկական ինքնությունը և ազգային պետությունը  չափանիշն է բոլոր իրերի»:

Այդ առաքելությանը համապատասխան ձևավորվող կուսակցությունը անվանակոչվել և կրելու է անուն՝ «Վերածնունդ»»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով