Վաղը`պատերազմական գործողությունների ավարտից հետո, առաջին անգամ տեղի է ունենալու մարտի մեկի գործով դատական նիստը. Արա Վարդանյան

Դիմում եմ ընկերներիս, համախոհներին և այս իրավիճակով դժգոհներին. Վաղը`պատերազմական գործողությունների ավարտից հետո, առաջին անգամ տեղի է ունենալու մարտի մեկի գործով դատական նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայըտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Ինչու՞ է այն պատմական. մինչ պատերազմի սկսվելն ես հարյուրավոր անգամներ նշել եմ, որ այս գործն ոչ թե մարտի մեկի մասին է, այլ Արցախը ազատագրողներին լռեցնելու, այս գործն ոչ թե արդարության վերականգնման մասին է, այլ այն իսպառ ոչնչացնելու, այս գործն ոչ թե Արցախը ամուր պահելու մասին է, այլ` թշնամուն հանձնելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատ բան կտայի, որ սխալված լինեի, բայց ավախ, ես և իմ շատ ընկերներ ճիշտ էինք…

Վաղը կրկին պատմական օր է. Շուշին թշնամուն նվիրողները դատարանի առջև են կանգնեցնելու Շուշին ազատագրողներին։ Արցախը փողի դիմած վաճառածները, դատարանի առջև են կանգնեցնելու Արցախը արյունով ազատագրողներին։ Եվ ի վերջո, մեզ անկախությունից և անվտանգությունից զրկողները, դատարանի առջև են կանգնեցնելու մեր իսկ անկախությունն ու անվտանգությունը ապահովողներին։

Սա ևս մեկ ազգային խայտառակության օրերից է լինելու բոլորիս համար։ Սա ևս մեկ տոն է լինելու մեր թշնամիների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինձ շատ են հարցնում, թե ինչո՞վ կարող են օգնեն այս պայքարում։

Պատասխանում եմ. Միացեք վաղը ինձ։

Ես ժամը 12։30-ին լինելու եմ Արշակունյաց փողոցի վրա գտնվող դատարանի շենքի դիմաց։ Լինելու եմ, որպեսզի իմ աջակցությունը հայտնեմ մեզ 30 տարի տևած երջանկությունը պարգևած անձանք սատարեմ։ Լինելու եմ այնտեղ, քանզի չի կարող իմ ազգի համար պատմական հաղթանակ կերտողը դատվի այդ հաղթանակը մսխողի կողմից։

Հիշեք, հաղթանակների հասնելը միշտ ավելի դժվար է լինում, քան պարտվելը։ Մեր նոր հաղթանակի ճանապարհը հեշտ չէ, բայց և ես կասկած չունեմ, որ մենք միասին հաղթելու ենք…

Կսպասեմ բոլորիդ»,- գրել է քաղաքագետը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով