ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը. Տիգրան Աբրահամյան

Մոսկվայում կայանալիք հանդիպման փաշինյանական օրակարգում Արցախը չկա՝ այդ թեմայով խոսնակի գրառումը վկա։Տնտեսական հարցեր, կոմունիկացիաներ և այլն, բայց ոչինչ Արցախի ու Արցախի շուրջ կուտակված սպառնալիքների մասին։ Ֆեյսբուքում այս մասին գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը.

«Հետաքրքրական է, որ նույն հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում որպես օրակարգային հարց նաև նշվում է ռեգիոնալ խնդիրներն ու պատերազմից տուժած բնակիչներին աջակցման մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ-ն նվազագույնը հաղորդագրությունների մակարդակով ավելի մեծ նշանակություն է տալիս Արցախին, քան Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։

Եզրակացությունը մեկն է՝ այս իշխանությունը փակել է Արցախի էջը՝ դուրս մղել հարցը ՀՀ առաջնային օրակարգից»,-գրել է Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով