Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին

Միջազգային հանրությունը պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միջազգային հանրությունը և հակամարտության լուծմանը մասնակցող երկրները պետք է տուժած շրջաններին օգնություն ցուցաբերեն՝ մարդասիրական խնդիրների լուծման, այդ թվում փախստականների վերադարձի, վնասված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական և մշակութային կոթողների պահպանության համար»,-համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ այս մասին ասել է Վլադիմիր Պուտինը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով, Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով