Պատմական արդարության վերականգնման համար ճիշտ է Սերժ Սարգսյանի վերադարձը.Վահան Բաբայան

«Պատմական արդարության վերականգնման համար ճիշտ է Սերժ Սարգսյանի վերադարձը»:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր էջում գրել  է Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«Հիմա ինչ է ստացվում,ստացվում է,որ ՌԴ-ն արձանագրում է պաշտոնապես,որ Սերժ Սարգսյանի բանակցածով Արցախը ունենալու էր կարգավիճակ:
Արձանագրենք նաև որ Նախագահը եթե գնար զիջումների,նա առանց պատերազմ կկարողանար ապահովել Արցախի կարգավիճակը և այսքան ոչ մարդկային,ոչ էլ տարածքային կորուստ չէր կրի մեր երկիրը:Սա վկայում է նրա մասին,որ պատմական արդարությունը պետք է վերականգնվի և իշխանությունը պետք է ժողովուրդը վերադարձնի հենց Սերժ Սարգսյանին,ումից ժողովրդին խաբելով`փողոց հանելով խլեցին իշխանությունը 2018թ ապրիլին:Մեծ հնարավորության դեպքում անգամ դժվար է պատկերացնել,որ Սերժ Սարգսյանից լավ որևէ մեկը կարող է այսօր շարունակել իրական բանակցությունները,քանի որ ինքն է վերջում ամրագրել այն ինչը զոռբայությամբ խլվեց,փոշիացվեց և տեսանք թե ինչ եղավ»,-գրել  է  Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով