Օտար երկրներում օրվա հացը գտնելու հույսով գնացած հազարավոր «Հպարտ» քաղաքացիներն հպարտանալու են երկիրը դուխով քանդող «հպարտ»   թուրքասերներով.Բաբկեն Հարությունյան

 «Հայրենիք» կուսակցության անդամ. «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ   Բաբկեն  Հարությունյանը  գրել  է.

 

««Բոլոր գերիներին դավաճան Նիկոլը չի կարողանում վերադարձնել ադրբեջանական դժոխքից, բայց հպարտանում է, թե նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Հաջորդիվ մոլագարը արդեն կհպարտանա` ասելով, թե նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով պատերազմ չի եղել, և իր ջանքերով տեղի ունեցավ այս պատերազմը։ Կհպարտանա՝ ասելով, թե նախկինում հայրենիքի մի մասը ազատագրել էինք և իրավական առումով չէինք ամրագրել, ինքը եկավ ու ամրագրեց՝ ազատելով մեզ չամրագրված «բեռից»՝ հայրենիքից ։ Կհպարտանա ասելով, թե վերջին փոքր կտոր «բեռից» ՝ Արցախից էլ ենք ազատվելու, որ 5000 զոհին նոր զոհեր չավելացնենք և այսպես շարունակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օտար երկրներում օրվա հացը գտնելու հույսով գնացած  հազարավոր   «Հպարտ» քաղաքացիներն հպարտանալու են երկիրը դուխով քանդող «հպարտ»   թուրքասերներով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով