Նիկոլը միայնակ չի հանձնում Հայստանը, նա ունի բազմաթիվ հանցակիցներ, որոնք չեն տեղավորվելու նրա ինքնաթիռում, մնալու են, որ Նիկոլի փոխարեն պատասխան տան

Քաղաքագետ  Աղասի  Ենոքյանը  գրել  է.

Շրջանառվում է մի սարսափելի փաստաթուղթ, որը Նիկոլի պետք է ստորագրի Մոսկվայում։ Ըստ լուրերի, այն վերաբերվում է Հայաստանի սահմանների փոփոխությանը եւ ինքնիշխանության կորստին մի շարք տարածքների նկատմամբ։ Նման փաստաթուղթը չի կարող իրավական ուժ ունենալ առանց խորհրդարանի ու ՍԴ հաստատման։
Հաստատման դեպքում կողմ քվեարկած պատգամավորները եւ ՍԴ դատավորները դառնալու են Հայաստանը հանձնելու Նիկոլի պլանի ուղղակի մեղսակիցները եւ Հայրենիքի դավաճանության հոդվածով նրա հանցակիցները։
Չի բացառվում նաեւ, որ նոր տարածքներ հանձնելն իրականանա «Շուռնուխ» տարբերակով, այսինքն՝ տարածք են մտնում ռուսական եւ ադրբեջանական զորքերը, հետո նոր միայն սկսում են խոսել իրավական հիմնավորումների մասին։ Այսինքն՝ de facto հանձնված տարածքներին հետո հարմարեցվում են de jure հիմնավորումներ, կամ էլ ընդհանրապես չեն հարմարեցվում։
Այս դեպքում Նիկոլի մեղսակիցներ ու դավաճանության հանցակիցներ են դառնում բարձր զինվորականությունը, գեներալները, ովքեր կտան Հայաստանի տարածքը հանձնելու եւ դիրքերը զիջելու անօրինական, դավաճանական հրամանները։
Նիկոլը միայնակ չի հանձնում Հայստանը, նա ունի բազմաթիվ հանցակիցներ, որոնք չեն տեղավորվելու նրա ինքնաթիռում, մնալու են, որ Նիկոլի փոխարեն պատասխան տան։

 

Ն.Փ.-ն հավաքագրվել է բրիտանական հատուկ ծառայության՝ MI 6-ի կողմից, ծածկանունը՝ «Խմբագիր». ArmVoice

24.01.2021

Խնդրում եմ՝ ովքեր մասնակցել են 2018 թվականի հեղափոխությանը, պատասխանել 3 հարցի. Միքայել Մինասյան

24.01.2021

Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն . Նարեկ Մալյան

23.01.2021

Փաստը կա՝ Փաշինյանը կա որոշ «ընդդիմադիրների» շնորհիվ և, ինչն ավելի սարսափելի է, հայրենիքը ծախելու օրակարգը կա ու առաջ է գնում նույն «ընդդիմադիրների» շնորհիվ, որն այդ օրակարգը բառացիորեն սատարեց.Դանիելյան

26.01.2021

«Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին,բայց նա միակ մեռելը չի. կան նաև ուրիշ դիակներ».Միքայել Մինասյան

25.01.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով