Ինչի՞ վրա է ծախսել դավաճան Նիկոլը «Հայաստան»  համահայկական հիմնադրամի միլիոնավոր դոլարները.Գագիկ Համբարյան

Համացանցը ողողված է ծանր վիրավորված զինվորների լուսանկարներով (կան նաև տեսանյութեր), որոնց հետագա բուժումը, իսկ ավելի ճիշտ ասել ողջ մնալու համար անհրաժեշտ է այն շարունակել արտասահմանյան կլինիկաներում:Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Տղաների բուժման համար անհրաժեշտ են բավական մեծ գումարներ, որոնք ծանր վիրավորված զինվորների ծնողները և հարազատները չունեն և ստիպված հավաքում են համացանցում հայտարարություններ տարածելով…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիր է, իսկ իշխանություններն ինչո՞վ են զբաղված… Ինչու՞ պետք է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության համար վիրավորված զինվորների բուժման հետագա հարցերով և դրանց ծախսերով զբաղվեն վիրավորված զինվորների հարազատները կամ մտերիմները…

Ինչի՞ վրա է ծախսել դավաճան Նիկոլը «Հայաստան»  համահայկական հիմնադրամի միլիոնավոր դոլարները, եթե հիմա ծանր վիրավորված զինվորների հարազատները աշխարհով մեկ ընկած գումար են հավաքում՝ զինվորների բուժումն արտասահմանում շարունակելու նպատակաով…

Ինչի՞ վրա են ծախսվում ազգադավ Նիկոլի կնոջ հիմանդրամների հավաքագրված միլիոնավոր դոլարները…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա դավաճան Նիկոլի հերթական անմարդկային քայլն է և այս իշխանությունների խայտառակությունն է…

Հ.Գ. Տեսնես ազգադավն ու դրա կինը համացանցում տեղադրված և տարածվող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող այդ տղաների լուսանկարները և տեսանյութերը դիտելուց ի՞նչ են զգում…»,-գրել է քաղաքագետը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով