Իմ տեղեկություններով՝ չեղյալ են ճանաչելու Ջհանգիրյանի կենսագրության 2000-2008 թթ հատվածը, երբ նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել «նախկինների» իշխանության բարձր էշելոններում

Ազգային ժողովի ուսապարկերն այսօր, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդիպել են մի մարդու հետ, որն ակնհայտորեն չի համապատասխանում ԲԴԽ անդամին ներկայացվող պահանջներին՝ 65 տարեկան է, մինչդեռ ԲԴԽ անդամ կարող է ընտրվել 63 տարեկանը չլրացած անձը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ինչպե՞ս են լուծելու այս փոքրիկ անհամապատասխանությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ տեղեկություններով՝ չեղյալ են ճանաչելու այդ մարդու կենսագրության 2000-2008 թվականների հատվածը, երբ նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել «նախկինների» իշխանության բարձր էշելոններում, և այդ մարդուն հայտարարելու են 57 տարեկան։

Շատ հնարամիտ լուծում է»,- գրել է Մելիքյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով