«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին

«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ից։

Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը: Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով:

Արեգն  ընտանիքի երկրորդ որդին է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով