Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Այսօր բոլոր ժամանակների մեծագույն գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անվանի գրող Պարույր Սևակը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Սևակն Աստվածատուր էր, Աստծո ողորմածությամբ բանաստեղծ… Խելոք, խենթ, տաղանդավոր բանաստեղծ, և պատահական չէ, որ նրա բանաստեղծությունները ժամանակի հետ ավելի թևատարած են դառնում, շարունակում հնչել, ճախրել և խորհել:
Սևակը երկնեց դարերի համար, սիրեց, սիրվեց և դեռ սիրվում է՝ իրենով լցնելով մեր հոգիներն ու սրտերը: Պարույր Սևակն այդպես էլ գաղտնիք մնաց․ ինչպես մյուս մեծերը, այրվեց, որ ոչ մի կաթիլ, ոչ մի բուռ մոխիր չմնա… Մնա իր ստեղծածը, իր նվաճած ճշմարտությունը, իր խորը կենսափիլիսոփայությունը, իր գողտրիկ, տաղանդավոր ստեղծագործությունները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

1940թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ 1955թ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։

Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի։

Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով