Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարության այսօրվա նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Արմեն Ղուլարյանը կառավարության անդամներին շնորհակալություն հայտնեց վստահության համար․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գիտակցում եմ պատասխանատվության աստիճանը։ Համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում կոմիտեի աշխատակազմի, մասնագիտական հանրության, ինչպես նաև պետական համակարգի գործընկերների աջակությամբ կկարողանանք իրականացնել մեր կոմիտեի վրա դրված պարտավորություններն ու ծրագրերը»,-ասաց Արմեն Ղուլարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով