Արցախում անվտանգության հետ առնչվող հարցերը համակարգող պաշտոնյան չի մասնակցել ԱԽ նիստին

 

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն:

Հանդիպմանն Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։ Եթե չեմ սխալվում՝ սա երկրորդ դեպքն է, երբ նման ձևաչափով հանդիպմանը Արցախի ԱԽ քարտուղարը չի մասնակցում։

Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը, բայց դրան մասնակցում է Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Ավինյանը, Արարատ Միրզոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա այն ամենն է, ինչը պետք է իմանալ ԱԽ ընդլայնված խորհրդակցությունների լրջության և դրանում քննարկվող հարցերի կարևորության մասին։

Մեծ առումով, մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր։

Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով