Աննա Հակոբյանը Ռուսաստան է մեկնում անվտանգության աշխատակիցներով շրջապատված

Աննա Հակոբյանին Ռուսաստան են ուղեկցել մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամի ալիքը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրանց դուստր Մարիամ Փաշինյանն այսօր խիստ գաղտնի այցով մեկնում են ՌԴ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանին ուղեկցել են մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը անվտանգության աշխատակիցների խումբ է խնդրել նաև ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով` Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով:

Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանությունն այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվել»,-հաղորդում է Mediaport-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով