2 տարի է ասում ենք, որ գունավոր հեղափոխությունները ոչ մի լավ բան չեն բերել և Հայաստանի համար էլ նմանապես ոչ մի լավ բանի չեն հանգեցնի.Արմենակ Դանիելյան

Արմենակ  Դանիելյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

«2 տարի է ասում ենք, որ գունավոր հեղափոխությունները ոչ մի լավ բան չեն բերել և Հայաստանի համար էլ նմանապես ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Բերում էինք հետ խորհրդային երկրների օրինակը, բերում էինք արաբական աշխարհի գունավոր հեղափոխությունների օրինակները։
Վրաստանը վարդերի հեղափոխությունից հետո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթյան։
Ուկրաինան մայդանի հեղափոխությունից հետո կորցրեց Դոնեցքը, Լուգանցքը և Ղրիմը։
Արաբական աշխարհում 1 օրինակ’ Լիբիան։ Աֆրիկյան հզոր ու հարուստ պետություն, որն այսօր քանդված, ավերված, թալանված, բզկտված քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող տաևածք։
Հայաստանի դեպքում մեր վախերն ու մտահոգությունները Արցախի շուրջ էին։ Ասում էինք, որ այս իշխանությունները կկործանեն Արցախը, սակայն սրանք գերազանցեցին մեր պատկերացումները, սրանք նաև սերունդ կործանեցին, հազարավոր ջահել կյանքեր կործանեցին, հայի արժանապատվությունը ոտնատակ տվին, հայի նամուսը, աբուռն ու թասիբը գետնով տվեցին։
Այս թրքամեդ իշխանությունը հայ ազգայինը, հայ հոգևորը ստորադասում են նյութականին։
Ու դեռ այսքանից հետո սրանք իշխանության են։
Ու դեռ այսքանից հետո սրանց խոսքին հավատում են։
Լավ’ ինչքա՞ ն կարելի է։
Լավ մինչև ե՞րբ։
Սրանք փորձում են հային թուրքի հետ ապրեցնել, արդյունքում Հայաստանը վերջնական կործանել։
Իմ խաբված ժողովուրդ ոտքի կանգնիր, մեջքդ ուղղիր, գլուխդ բարձրացրու, ձեռքդ բռունցք արա ու ել պայքարի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով