Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետեւ չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ. քաղաքագետը՝ մտավորականներին

Մտավորականությունը զայրացած է, որ Նիկոլն իրենց խաբել է։ Ոչ սիրելիներս, Նիկոլը չի ձեզ խաբել, այդ դուք եք խաբվել, որովհետեւ չունեք արժանապատվության ու էթիկայի սկզբունքներ, իրավական պարզագույն գիտելիքներ, մարդկային հարաբերությունների չափանիշներ, ու վերջապես, էսթետիկական նվազագույն ճաշակ, որ նման մարդու եք հավանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Նիկոլը ձեզ չի խաբել, ընդամենն օգտագործել է։ Իսկ օգտագործում են օգտագործվելու պատրաստակամություն ունեցողին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամենատխուրն այն է, որ վաղն էլ են օգտագործելու ու օգտագործվողների հերթերն անպակաս չեն լինելու։

Դուք մտավորականներ եք, ինչը պարտադիր չի, որ ուղղակի կապ ունենա Միտք երեւույթի հետ»,-գրել է քաղաքագետը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով