Նախադպրոցական տարիքի արցախցիները կստանան աջակցություն

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դեկտեմբերի 29-ից կսկսվի Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվելիք 20,000 դրամ աջակցության վճարման գործընթացը։

Դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։

Նշենք, որ ծրագրի շահառու են հանդիսանում Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառումը ֆինանսավորվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների՝ դեկտեմբեր ամսվա պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների համար նախատեսված գումարներից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով