Լսեցի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնին թառած, դավադիրի սպասարկու մարդու ելույթը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

«Լսեցի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնին թառած, դավադիրի սպասարկու մարդու ելույթը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»– ֆեյսբուքյան իր էջում  գրել  է  Արմեն Աշոտյանը:

«Եթե մոռանայինք այն իրողությունը, թե վերջինս որ կառավարությունն է ներկայացնում, ով է ստորագրել նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությունը, ինչ կորուստներով ենք դուրս եկել պատերազմից, Այվազյանի ելույթի տեքստը ինքնին կարող էր նորմալ դիտվել։
Սակայն 2 մտրակ բավարար է այդ թյուր տպավորությունը ցրելու համար։
Առաջինը․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը, ինչպես նաև նոյեմբերի 9-ից հետո առ այսօր ինչո՞ւ այդպես էլ չկարողացաք հասնել նրան, որ, նախարարի թվարկած բոլոր խնդիրների՝ Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման, հումանիտար մի շարք նորմերի և իրավունքների խախտման և մի շարք այլ հանցագործությունների մասին որևէ երկիր, որևէ երկրի նախարար պաշտոնական տեսակետ ներկայացներ։
Պատերազմի մեկնարկից անցել է ավելի քան 2 ամիս, խայտառակ հայտարարությունից՝ շուրջ մեկ ամիս, Ադրբեջանի վայրագությունների մասին բազմաթիվ փաստաթղթերը ՝ այդ թվում միջազգային ԶԼՄ-ների և միջազգային հասարակական կառույցների ու անկախ դիտորդների ներկայացրած փաստերը ձեռքներիդ՝ ինչո՞ւ այդպես էլ որևէ երկիր, նույն ԵԱՀԿ անդամ որևէ երկրի ԱԳ նախարար չսատարեց մեզ, չբարձրաձայնեց, չխոսեց այդ խնդիրների մասին։
Երկրորդը․ որ բողոքում ու ասում եք՝ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա, դուք ո՞ւմ էք էշի տեղ դնում․ իհարկե, պետք է ազատի, բայց աշխարհում ո՞վ է այնքան հիմար, որ քեզ՝ այս դավաճանական կառավարության գործող արտգործնախարարին չասի. մսյո, քո գործող վարչապետն է ստորագրել, որ համաձայն է այդ տարածքները փոխանցել Ադրբեջանին, դու հիմա մեզանից ի՞նչ ես պահանջում։
Այդ տարածքները հնարավոր է հետ բերել, դիվանագիտությունը հնարավոր է ուժեղացնել, Ադրբեջանին հնարավոր է պատժել տարբեր հանցագործությունների համար՝ այդ թվում արտաքին աշխարհում, բայց դա դուք չէ, որ կարող եք անել։
Ձեր լեզուն, պոչը, ականջները ու մնացած ելուստներն այլևս այնքան են կտրել ու կարճացրել, որ դուք աշխարհում որևէ տեղ Արցախ ու Հայաստան ներկայացնելու իրավունք չունեք։
Եւ հիշեք. դուք եք մեր երկիրը հասցրել այս դեֆոլտին։ Յուրաքանչյուր միջին եվրոպական կամ միջազգային չինովնիկ կարտազատի ձեր դեմքին. չստորագրեիք, թող վարչապետդ չստորագրեր։
Նաև սրա համար է հարկավոր օր առաջ ազատվել բոլորիցդ։ Որ երկիրս շանս ունենա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով