Վարչապետի աշխատակազմում ղեկավարի թափուր պաշտոն կա

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է Հանրային կապերի բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթ

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ
• Համակարգում է Facebook, Twitter, Instagram, Telegram, Youtube հարթակներում Կենտրոնի կողմից կառավարվող էջերը
• Գրում է, խմբագրում և թարգմանում տարբեր նյութեր սոցիալական մեդիա հարթակների համար
• Հետևում է պաշտոնական լրահոսին, Կառավարության նիստերին էջերի համար համապատասխան բովանդակություն ապահովելու համար
• Մշակում, իրականացնում և կառավարում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարությունը՝ աշխատելով վիզուալ բովանդակություն մշակողի և դիզայների հետ
• Սերտորեն համագործակցում է ՊՈԱԿ-ում գործող բոլոր թիմերի հետ՝ հետաքրքիր տեղեկատվություն ստեղծելու նպատակով
• Հետևում և վերլուծում է անալիտիկ տվյալները՝ հասկանալու սոցիալական մեդիա արշավների արդյունավետությունն ու կիրառում է ստացված ինֆորմացիան՝ հետագա արշավներն առավել արդյունավետ կազմակերպելու համար
• Օպերատիվ կերպով արձագանքում կամ պատասխանում է սոցիալական մեդիայի հարթակների օգտատերերի գրառումներին ու նամակներին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿՆԵՐ
• Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ այլ համապատասխան ոլորտում,
• 3 և ավել տարվա փորձ լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում
• 3 և ավելի տարվա փորձ որպես սոցիալական մեդիայի մասնագետ կամ նմանատիպ այլ պաշտոններում,
• Facebook, Instagram, Twitter, Telegram, YouTube և այլ սոցիալական մեդիայի հարթակների գերազանց իմացություն,
• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
• սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծության գործիքների տիրապետում,
• սոցիալական մեդիայի արդյունավետ արշավների կազմակերպման փորձ,
• սոցիալական մեդիայի արդյունավետության ցուցիչների լավ իմացություն,
• ստեղծարար մտածողություն
• ուժեղ միջանձնային շփման, կազմակերպչական, հաղորդակցության և ներկայացման հմտություններ,
• բովանդակության կերտման ու ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,
• ժամանակի լավ կառավարման և միջմարդկային ու հաղորդակցման հմտություններ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեկնածուները ինքնակենսագրականը ուղեկցող նամակի հետ կարող են ուղարկել [email protected] հասցեին մինչև նոյեմբերի 12-ը`թեմայի հատվածում նշելով PR մասնագետ: Առկայության դեպքում դիմողները կարող են կցել նաև կատարված աշխատանքների պորտֆոլիոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով