ՃՏՊ Մալիշկա գյուղի մոտակայքում

Նոյեմբերի 29-ին, ժամը 18։15-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էդգար Մ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել դաշտամիջյան հատված, ինչի հետևանքով վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, այնուհետև հոսպիտալացվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով