Ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 2400 փախստական. ՌԴ ՊՆ

Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 2400 փախստական: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ հրադադարի ռեժիմը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է, ինչպես նաև շարունակվում է զոհերի մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռուս խաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծումը: Ականազերծվել է 24,67 հեկտար տարածք, 8,2 կմ երկարությամբ ճանապարհ և հասարակական նշանակություն ունեցող երեք կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 766 պայթյունավտանգ առարկա»-հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով