Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է. Լիլիթ Գալստյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«նայում եմ նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:
խեղճությունն ու պարտությունը կաթում է դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ: Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը խղճին:
Ուրախ չեմ, ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին նիկոլը ոչ միայն մեր պարտության և դավաճանության, այլև մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:
Ու հենց սրա համար ենք ասում՝ նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որ պարտվածի, դժբախտի ու նվաստացի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որ կարողանան փրկել մեր մնացորդացը:
ԳՆԱ, քեզ նայել չի լինում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով