Նիկոլն իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափի. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը այսօր   լրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում մտածում էր ոչ թե պատերազմը հաղթելու մասին, այլ ինչ քայլեր անի և ինչպես խոսի. «Իր գլխավոր նպատակն իշխանությունը պահելն է։ Հիմա էլ անամոթաբար կպել է այս աթոռից, անհայտ կորածների հարազատների աչքերին ոնց է նայում, չգիտեմ։ Նիկոլն իր իշխանությունը պահելու համար մեր ժողովրդին մեկ անգամ ևս տանելու է նոր սադրանքների։ Այսինքն` ինքն իր իշխանությունը պահելու համար փորձ է անելու նաև Երևանում արյուն թափել և իր բազմաթիվ մեղքերին ևս մեկն է ավելացնելու»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք,որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով