Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հետազոտություները սկսել էի բանակի քարոզչության վարչությունում` ծառայության բերումով 90-կանների վերջում, երբ մենք առաջին անգամ ունեցանք «կրոնական» մոտիվներով զինվորական ծառայությունից հրաժարվող աղանդների տասնյակ ներկայացուցիչներ` ամբողջովին «լվացած» ուղեղներով։ Հետագայում իմ` շուրջ 13 տարվա գիտական ու դասախոսական պրակտիկայում շարունակել եմ թեմայի ուսումնասիրությունը, մշակել եմ այդ տեխնոլոգիաների մասին դասախոսությունների շարք եւ բազմաթիվ բաց ու փակ զեկույցներ, այդ թվում Առաքելական եկեղեցու պատասխանատուների համար։ Եւ նույնիսկ գիտությամբ ու դասավանդմամբ ակտիվ չզբաղվելուց հետո չեմ դադարել հետեւել թեմային։ Իհարկե, թեման բարդ է ու շատ ծավալուն, բայց ես բավարար հիմքեր ունեմ պնդելու, որ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մի ահռելի ստի ու մանիպուլյացիայի համակարգի բուրգի գագաթն է, որի հիմքում դեստրուկտիվ աղանդներում կիրառվող տեխնոլոգիաների համադրում է (առնվազն 3 ինձ հայտնի տարբեր տեխնոլոգիական պլատֆորմներ): Ինչպես եւ ասացի, գիտակցության ձեւափոխման տեխնոլոգիաների հիմքը սուտն է եւ իրականության աղավաղումը, կեղծ պատճառահետեւանքային կապերի քարոզչությունը, դրանից բխող կեղծ հետեւությունները, ռացիոնալ ընկալումների չեզոքացումը եւ փոխարենը` հուզական ամբոխավարությունը։ Իհարկե, ամբողջ ինդուստրիան ունի ծավալուն սպասարկող ենթակառուցվածք, որի մեծությունն ուղիղ համեմատական է դրված խնդրին եւ ներառում է բազմաթիվ «լրատվական» եւ «հասարակական» կառույցներ (
ի ականջը կանչի), հարյուրավոր քարոզիչներ։ Փառք Աստծո, դրանց մեծամասնությունը հայտնի է եւ քարտեզագրված, իսկ բանական պետություն ունենալու պարագայում` չեզոքացման ենթակա։ Բայց հիմնական խնդիրը դեստրուկտիվ փսեվդոքաղաքական աղանդի ճիրաններում հայտնված մարդիկ են, որոնք հասարակության մաս են։ Անշուշտ, ցանկացած հիվանդության պես, շատ շատերն իվերջո առողջանում են օրգանիզմի ներքին ռեսուրսների հաշվին, բայց շատերը շարունակում են մնալ կույր մոլորության ու լկտի մանիպուլյացիայի մեջ։ Որեւէ աղանդում հայտնված մարդու հարազատներն ու ընկերները գիտեն, թե երբեմն որքան անհույս կարող է թվալ ուղեղի լվացման զոհին նորմալ կյանքի հետ բերելը։ Բայց դա միայն այդպես թվում է, եւ գիտությունը տվել է նաեւ նման բարդ հարցերի պատասխանները։