Կարմիր Խաչը նախատեսում է 4 անգամ մեծացնել Արցախում իր ներկայությունը

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը  ԲԿ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ խմբի քառակի մեծացման մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հակամարտության սրմանը զուգահեռ մենք հասկացանք, որ պետք է ավելին անենք: Եթե մինչ պատերազմը տարածաշրջանում մեր բյուջեն 10 մլն ֆունտ սթերլինգ էր , ապա հաջորդ տարի այն կկազմի 45 մլն ֆունտ։ Այսինքն՝ մենք 4 անգամ կմեծացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդ ունեինք։ Հիմա նախատեսում ենք տարածաշրջան ուղարկել լրացուցիչ 400-500 մարդ։ Վերջին օրերին մենք արդեն մեր ներկայությունը մեծացրել ենք»,- պարբերականին հայտնել է Մաուրերը։

ԿԽՄԿ նախագահը հավելել է, որ կոմիտեի ներկայացուցիչները վերադառնում են նաեւ Ստեփանակերտ՝ ծրագրելով բացել եւս 1-2 գրասենյակ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով