Ինչու՞ են ուժայինները հնազանդ…Նիկոլն ո՞վ ա, որ նրանից վախեցած են ուժայինները…

ԲՀԿ պատգամավոր   Գևորգ  Պետրոսյանը    ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

«Ինչու՞ են ուժայինները հնազանդ…
Չեմ հասկանում՝ ինչու՞ են ուժայինները հնազանդ և գլխիկոր կատարում են անիծյալի հրահանգները (անիծյալ է, քանզի 4 հազար անմեղ երեխեքի արյունն իր խղճին է)…
Նիկոլ Փաշինյանը հիմա իսկի 1000 մարդ չի կարող դուրս բերել փողոց…
Նրա գլխավոր զենքը եղել է փողոցը…
Հիմա նա կարգին փողոցային էլ չէ, ինչի՞ են վախենում նրանից:
Նա էսօր տնից ու գործի տեղից փախած մի վախվորած տղա է:
Օրենքով գերագույն հրամանատար էլ չէ:
Նրա զինվորական հրամանները չկատարելը ոչ մի իրավական հետևանք չի կարող առաջացնել:
Ինչի՞ են վախենում մի մարդուց, ով դեռ պատասխան պետք է տա 4000-ից ավելի ընտանիքների լույսը մարելու համար…
Վախենալ կարելի է վախենալու մարդկանցից։
Նիկոլն ո՞վ ա, որ նրանից վախեցած են ուժայինները…»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով