Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 135 124 է, մահվան դեպքերինը՝ 2706

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Նոյեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2706-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1078 է, ընդհանուր առողջացածներինը՝ 108 442, փաստացի բուժվողներինը՝ 23 976 (մեկ օրում նվազել է 748-ով): Մեկ օրում արվել է 1098 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 510127
թեստ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով