Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են.Հրապարակ»

«Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել։

ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության մի շարք պետեր, միջին օղակի պաշտոնյաներ մտածում են օր առաջ համակարգից հեռանալու մասին՝ վստահ, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է Տոնոյանի կադրերի նկատմամբ հաշվեհարդարը, և պատերազմի նոր «մեղավորներ» կամ քավության նոխազներ են հանրությանը ներկայացնելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է, Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետո բացահայտ, դրանից առաջ՝ թաքուն, Տոնոյանի դեմ արշավ էր սկսել՝ հասունացնելով նրա հրաժարականը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով