Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել․ Սուրեն Սարգսյան

 

Այն ամենը ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք ցնցումները դեռևս չեն ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ   Սուրեն Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ:

Ինչու՞: Քանի որ՝

1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից:

3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից:

4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից:

5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը:

6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ):

7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ:

8 ) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին` հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք:

Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարո՞ւմ եք: Եւ ամենակարևորը` ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն», գրել է Սարգսյանը։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Հոկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրվել է եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունների դադարեցման մասին։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

ՌԴ խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով