Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում է անելանելի դրության մեջ. Սենոր Հասրաթյան

«Չգիտեմ թուրքական սուլթանապետության նորօրյա համիդներն ինչպես, բայց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական ղեկավարությունը, հանձին նրա երբեմնի դասալիք միապետի, աստիճանաբար ու հետևողականորեն հայտնվում են անելանելի դրության մեջ: Եվ դա շնորհիվ «մեծ եղբոր» նախաձեռնած անհեռատես գործողությունների»,-գրել է ԱՀ պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Երևի թե Ալիևը, վատ երազում անգամ, չէր կարող պատկերացնել, որ իրեն դրդելով նման արկածախնդրության, նա ոչ միայն վտանգում է սեփական իշխանության ժառանգականության ապագան, այլև պետականությունը պահպանելու հեռանկարը: Նա պետք է գիտակցեր, որ բացի արտաքին աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված որոշ խոչնդոտներից, Արցախի լեռներն ու անտառներն՝ իրենց աննկուն պահապաններով, դիմակայելու և սեփական կամքը պարտադրելու առանձնահատուկ շնորհով են օժտված: Այդպես եղել է միշտ և այդպես էլ լինելու է այս անգամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ դրանում համոզվելու համար որդի Ալիևին պետք չէր բացել ու կարդալ հույն կամ հռոմեացի պատմիչների քերթվածքներն Արցախի մասին: Նրան ընդամենը հարկավոր էր թերթել ու ծանոթանալ հայր Ալիևի կողմից 1993-ին և 94-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ գրված հիշողությունները և ամեն ինչ պարզ ու ուսանելի կդառնար: Չէ՞ որ, ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի»,-գրել է Հասրաթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով