ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը

ԱԱԾ աշխատակիցներն այս պահին խուզարկում են իմ բնակարանը: Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ՝ Աշոտ Անդրեասյանը:

«Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապորինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը։

Այս ամենը խոսում է երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին։

Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-գրել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով