Ծանր վիրավորում ստացած հայ զինվորին գնդակահարելու մասին կադրերն իրական են. ԱՀ ՄԻՊ

Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը գնդակահարում ծանր վիրավորում ստացած հայ զինվորին, իրական են։ Այս մասին Թվիթերյան իր միկրոբլոկում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա տեղեկացրել է, որ դեպքն արձանագրվել է և ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութն իրական է և վերաբերում է վերջին բախումներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանցի զինվորը գնդակահարում է հայ՝ ծանր վիրավորում ստացած զինվորին։ Բեգլարյանը գրել է, որ միջազգային հանրությունը շարունակում է կույր մնալ, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով