ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

 

                                                                                        Հայտարարություն

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել  ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում  է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ.

1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը),

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։
Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ։

Ստորև ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումների օրինակելի ձևերը:

 

  1. 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում
  2. 2018թ. ապրիլի 20-ի N278-Ա հրամանով սահմանված դիմում
  3. Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ

 

Դիմումի ձև  `1_184-Ն

 2_278-Ա

 

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԻՆԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
ՀՎՍ վարչության թիվ 1[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 2[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 3[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 4[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 5[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 6[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 7[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 8[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 9[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 11[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 12[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 13[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 15[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 16[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 18[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 19[email protected]
ՀՎՍ վարչության թիվ 20[email protected]

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով