Մեր ակնկալիքը միջազգային հանրությունից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պետք է լինի Արցախի հակամարտության հարցի արդարացի ու վերջնական լուծումը. Նորայր Նորիկյան

Ի սկզբանե մեզ համար պետք է ակնհայտ լինի, որ քանի դեռ համապարփակ ու հարցի վերջնական լուծման առաջարկ չի դրվել սեղանին ու դրա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հրադադարները լինելու են հարաբերական, որոնք ցանկացած պահի կարող են խախտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ի սկզբանե մեզ համար պետք է ակնհայտ լինի, որ քանի դեռ համապարփակ ու հարցի վերջնական լուծման առաջարկ չի դրվել սեղանին ու դրա վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, հրադադարները լինելու են հարաբերական, որոնք ցանկացած պահի կարող են խախտվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր ակնկալիքը միջազգային հանրությունից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ոչ թե պետք է լինի սոսկ հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելը, այլ Արցախի հակամարտության հարցի արդարացի ու վերջնական լուծումը:
Եթե Ադրբեջանին թվում է, որ ներկայումս, թվացյալ առավելություն ունենալով առաջնագծում, կարող է հասնել իր առջև դրված խնդրի առավելագույն լուծմանը, ուրեմն նա ինքնախաբեության մեջ է:

Այսօր մենք ենք պաշտպանվող, վաղը կլինենք հարձակվող, բայց հարցը կմնա հրադադարի մակարդակում և չի լուծվի:
1994թ. հաստատված հրադադարը և ներկայիս իրողությունները լավագույն ցուցիչն են այն բանի, որ խնդրի ռազմական լուծումն անհնար է կամ գոյություն չունի:

Այդպես հնարավոր է միայն մի դեպքում, որ կա՛մ մենք գրավենք Բաքուն, կա՛մ իրենք մտնեն Երևան:
Բնականաբար, նման բան գոնե ժամանակակից աշխարհում հնարավոր չէ, հետևաբար՝ պետք է ստեղծված իրավիճակը գնահատել իրատեսորեն, հաշվի առնել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումներն ու հետապնդող շահերը, փորձել կորզել առավելագույնը, առավել ևս, որ առերևույթ թե՛ Պուտինի, Թե՛ Մակրոնի և թե՛ Թրամպի հրապարակային ելույթներում տեսանելի է որոշակի հայանպաստ վարքագիծ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք պետք է հնարավորինս արագ ավարտենք այս պատերազմը՝ փորձելով պահպանել մեր ունեցածն ու հասնել հարցի համապարփակ լուծմանը:

Արցախի հարցի լուծումն ինձ համար ինքնորոշման պայքար է ու իր հայրենիքում արցախցու հարատև ապրելու իրավունք:
Սա մեզ համար պետք է լինի անկյունաքարային, և մեր ակնկալիքը միջազգային հանրությունից սա պետք է լինի՝ գործադրել լեգետիմ բոլոր ջանքերը՝ հնարավորինս արագ հասնելու հարցի համապարփակ լուծմանը՝ Արցախի ինքնորոշման հիմքի վրա…»,- գրել է Նորիկյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով