Քաղաքացիներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան դիմաց

Ակցիա իրականացնող քաղաքացիները ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան դարպասների վրա հայկական դրոշ են դրել։

Ակցիայի մասնակիցներից մեկը նկատել է՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան շենքի վրա որևէ հայկական դրոշ չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց շարունակվում է քաղաքացիների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցներից Մարինե Չոբանյանին թույլատրվել էր մուտք գործել դեսպանատուն, հանդիպել դեսպանատան ներկայացուցչին։

«Ասացին, որ հետևում են իրադարձություններին, իսկապես մտահոգված են խնդրի շուրջ։ Ասացին, որ միայն մտահոգություն չեն հայտնում, նաև գործով, հետագա քայլերով կապացուցեն, որ կողմ են խաղաղ բանակցային գործընթացներին։ Տեսնենք ինչ կստացվի»,- ասաց Չոբանյանը, հավելելով, որ իրեն  վստահեցրել են ՝  գործընթացն ընթացքի մեջ է։

«Իհարկե մենք բոլորս միամիտ չենք, որ ակնկալենք, որ դիվանագիտական հարցերը մեկ կամ երկու օրում լուծվելու են, բայց ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի դիրքորոշմամբ իրենք հանդես կգան այս հարցի մասին»,- ասաց Մարինե Չոբանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց մթնոլորտը շարունակում է թեժ մնալ։ Քաղաքացիներն այս պահին բազմամարդ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց` պահանջելով թուրք-ադրբեջանական ագրեսիային տալ համարժեք արձագանք:
Ակցիային մասնակցում են ինչպես թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված արցախցի կանայք և երեխաները։

«Սա արդեն որերորդ դեսպանատունն է, որի պատասխանը՝ միայն մտահոգությունն է»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Իտալիայի դեսպանատուն են մեկնել քայլերթով՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան մոտից։ Ակցիայի մասնակիցները միջազգային հանրությունից թուրք –ադրբեջանական ագրեսիային համարժեք արձագանք են պահանջում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով