Ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընկերներ,
Սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։

Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով և փաստորեն ամենևին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով։

Իհարկե, ոմանք կասեն՝ ՄԱԿ-ն ունի կանոններ, էսպես, էնպես։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաև սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է – Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։
Բա ինչո՞ւ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչո՞ւ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն։ Ինչո՞ւ:

Կարծում եմ՝ պարոն Շարպին և նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով