Գավառի ծննդատանը լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

Հոկտեմբերի 19-ին Գավառի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ է եկել Արցախի Շահումյանի շրջանի բնակիչներ Էդգար եւ Արեւիկ Ավալյանների արու զավակը, որին անվանակոչել են Մոնթե:

Ինչպես «Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորածինն Ավդալյանների ընտանիքի 4-րդ երեխան է: Ընտանիքը Արցախյան պատերազմի օրերին մարզ է տեղափոխվել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքից: Մոնթեի հայրն այժմ գտնվում է  Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով: Մարզպետը հետաքրքրվել է նորածնի  առողջական վիճակով եւ Հայոց բանակի ապագա զինվորին  մաղթել երջանիկ ու ապահով մանկություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով