COVID-19-ից մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը` Լիլիթ Սարգսյանը:

«Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։ Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս: Այնքան ծրագրեր ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարազատնե՛ր, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմյանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր է»,-գրել է նա:

 

4news.am-ի  խմբագրակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Վալիս Սարգսյանի կնոջը` դերասանուհի Մարիետա Խոջայանին և նրանց բոլոր հարազատներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով