Արցախի բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը.ԱԻՊԾ

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հանրապետության բնակավայրերում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը», – հայտնել են ԱԻՊԾ-ից

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի  արտգործնախարերները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպմանը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ պետք է մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին, սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով