Ադրբեջանը հրադադարի պայմանավորվածությունը խախտեց երրորդ անգամ, մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից.Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի Հաղթանակ», – ֆեյսբուքում գրել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի  արտգործնախարերները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպմանը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ պետք է մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին, սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով