Ես ինքս չեմ պատրաստվում վարչապետ աշխատել իշխող մեծամասնության հետ. Մարուքյան

«Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, և օրակարգի համընկնման դեպքում լինում է նաև միասնական որոշակի նախաձեռնություն»,- այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգի հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ,և դրանք հաջողությամբ են պսակվել։ Յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և որևէ նոր բան չկա, որ ինչ-որ ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում։ Կհետևենք, կտեսնենք ինչ կոչեր են հնչուն, որն է օրակարգը», – ասաց Էդմոն Մարուքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե եթե կուսակցությանների հրավիրած հանրահավաքին հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ այդ պահանջին, Մարուքյանը պատասխանեց.

«Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց։ ԼՀԿ-ն խորհրդարանական ուժ է, չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը։ Նաև կոչերը հրաժարականի՝ պետք է ունենան հստակ կառուցվածք, օրինակ, երբ որ ասվում է, որ պետք է վարչապետը հրաժարական տա, պետք է ասեն ո՞ւմ են ուզում, որ դառնա վարչապետ։ Երբ որ վարչապետը հրաժարական տա, իմ քայլը պետք է վարչապետ ընտրի, կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գո՞հ են մարդիկ այդ փոփոխությունից։ Պետք է հստակ ասեն ինչ են ուզում փոխվի։ Ամեն հրաժարական պետք է բացվի իր մեխանիզմով։ Մենք նախաձեռնել ենք երեք նախարարի հրաժարականի պահանջ»,- ասաց Մարուքյանը։

«Ես ինքս չեմ պատրաստվում վարչապետ աշխատել իշխող մեծամասնության հետ»,- հավելեց Մարուքյանը։ Հարցին, թե արդյո՞ք արտահերթ ընտրությունները բացառում է, պատգամավորը պատասխանեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Որպեսզի լինի  արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե 200-300 հազար մարդ պետք  է գա այս շենքը գրավի, որովհետև խորհրդարանը ցրելու ուրիշ տարբերակ չկա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով