«Տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետքրքրում ոչ ոքի»․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ ո՞վ է պատասխան տալու։

Օգոստոսի 31֊ից մինչև սեպտեմբերի 5֊ը, Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավուրումների աննախադեպ աճ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5 օրվա ընթացքում թունավորվել է 46 մարդ, որոնցից ունենք 17 զոհ։

Պատկերացնո՞ւմ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում։

Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչո՞ւ առարկայական առումով «ձեն–ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից, օրինակ, համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետքրքրում ոչ ոքի։

Եվ ի վերջո, չկա պատասխան թե ի՞նչ պետք է անել, որ խուսափենք այս ահավոր իրավիճակի կրկնումից։

Հ․Գ․ Եթե հանկարծ ավտովթարից 17 մարդ մահանար (Աստված հեռու պահի ), ապա համոզված եմ, որ երկրում սուգ կհայտարարվեր…

Հ․Գ․Գ․ Խոստանում եմ, որ իմ բոլոր լիազորությունները կօգտագործեմ, օրենսդրական դաշտում խիստ կարգավորումներ առաջարկելու համար, որոնք կնվազեցնեն այսպիսի դեպքերի կրկնությունը ապագայում։

Ժողովուրդ… 17 մարդ է մահացել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով