Սեպտեմբերի 24-ին, ժամը 08:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարզվել է, որ Մարմաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է մեքենայից դուրս:
Փրկարարներն Արմեն Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան: