Կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը:

Փոխվարչապետն ասաց, որ համաձայնագրով կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո: Գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այն տրամադրվելու է բյուջետային աջակցության տեսքով, 24 միլիոն եվրոն միանվագ մասհանմամբ է տրամադրվելու»,-ասաց նա և նշեց, որ այդ գումարը առանց որևէ նախապայմանների է տրամադրվելու:

«Սա բացառիկ ծրագիր է և ուղղված է կորոնավիրուսի հակաճգնաժամային միջոցառումներին: Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրարգերից մեկն է, մենք ԵՄ գործընկերների հետ ևս երկու ծրագիր են քննարկում»,-ասաց Մհեր  Գրիգորյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով